38-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ՝ տանելով 100-րդ հաղթանակն այս մրցաշարում։
Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց հույն Մարիա Սակարիի հետ եւ առավելության հասավ 3:6, 7:6, 3:6։ Պայքարը տեւեց 2 ժամ 29 րոպե։
Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի 32-ամյա բուլղարացի Ցվետանա Պիրոնկովան, որը երեխա ունենալուց հետո բաց էր թողել երեք տարի։ Պիրոնկովան 1/8 եզրափակիչում 6:4, 6:7, 6:3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ալիզե Կորնեին։
ԱՄՆ-ի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի