15:45  ,  3 սեպտեմբերի, 2020

Մեսիի հայրը չի բացառել, որ որդին կարող է մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ որդին կարող է թիմում անցկացնել ևս մեկ մրցաշրջան:

«Արդյո՞ք կա հավանականություն, որ Մեսին կմնա «Բարսելոնայում». այո: Բարտոմեուի հետ հանդիպումը շատ լավ անցավ»,- Խորխե Մեսիի խոսքը մեջբերում է Deportes Cuatro-ն:

Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ: «Բարսելոնան» Մեսիի տրանսֆերի դիմաց պահանջում է նրա պայմանագրում նշված 700 միլիոն եվրո կլաուզուլան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Ավելի վաղ նշվում էր, որ 33-ամյա Մեսին պայմանավորվածություն է ձեռք բերել City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս