11:37  ,  3 սեպտեմբերի, 2020

US Open. Ջոկովիչը տարավ երկրորդ հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում կամային հաղթանակ է տարել բրիտանացի Կայլ Էդմունդի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ: 3 ժամ 17 րոպե տևողությամբ մրցախաղում սերբ թենիսիստն առավելության է հասել 6:7, 6:3, 6:4, 6:2 հաշվով:

Երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Յան-Լենարդ Շտրուֆը:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը US Open-ի եռակի հաղթող է և տիտղոս նվաճել է 2011, 2015 և 2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում