20:36  ,  29 օգոստոսի, 2020

Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարին մասնակցում է Անդրանիկ Կարապետյանը (Live)

Մեկնարկել է ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարը, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության օրվան։ Հայաստանի երեք ներկայացուցիչներից առաջինը հարթակ դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում պատվիրել է 360 կգ։

Հայաստանը կներկայացնեն նաեւ Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։

Մրցաշարին 30 երկրից հայտավորվել է 109 մարզիկ։ Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 դոլար պարգեւավճար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում