15:56  ,  28 օգոստոսի, 2020

Օնլայն Օլիմպիադա․ Հնդկաստան - Հայաստան՝ 1։0 (Live)

Շախմատային օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականը մրցում է հնդիկների հետ (Live)։ Առաջին ռաունդում 3,5։2,5 հաշվով հաղթանակ տարավ Հնդկաստանի թիմը։

Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։ Գաբրիել Սարգսյանը պարտվեց Գուջրատի Վիդիտին, Լիլիթ Մկտչյանը՝ Դրոնավալի Հարիկային, Հայկ Մարտիրոսյանը՝ Նիհալ Սարինին։ Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ Համպի Կոներուի, Աննա Սարգսյանը՝ Վանտիկա Ագրավալի նկատմամբ։

Թիմերը կանցկացնեն եւս մեկ ռաունդ։ Եթե Հայաստանի հավաքականը հաղթի երկրորդ ռաունդում, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English