Օլիմպիականներն ամերիկյան դրոշները հանձնեցին Օբամային

09:50   15 սեպտեմբերի, 2012

Լոնդոնի Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունների ժամանակ ամերիկյան պատվիրակությունների դրոշները փոխանցվել են ԱՄՆ  նախագահ Բարաք Օբամային:

Օբաման հանդիպել է երկու պատվիրակությունների մարզիկների հետ: Հանդիպմանը ներկա են եղել մոտ 400 ամերիկացի օլիմպիականներ: Դրոշները Օբամային են փոխանցել ամերիկացի դրոշակակիրներ, սուսերամարտիկ Մարիել Զագունիսը եւ Պարալիմպիկ խաղերի մասնակից, լողորդ Բրեդ Սնայդերը, հաղորդում է boston.com-ը:

Հիշեցնենք, որ 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե եւ գրավեց առաջին տեղը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.