12:18  ,  27 օգոստոսի, 2020

Առանց Մխիթարյանի. Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ցուցակից բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր – «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով