12:18 27 օգոստոսի, 2020Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ցուցակից բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:
Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Կալիսիր – «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.