13:10  ,  26 օգոստոսի, 2020

Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց և պահանջում են Բարտոմեուի հրաժարականը

Fans outside the club's offices, asking for Bartomeu's resignation.

Posted by La Senyera on Tuesday, August 25, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները փողոցային պայքար են սկսել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ:

La Senyara-ի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց, հավաքվել են «Կամպ Նոու» ստադիոնի շրջակայքում և պահանջել են ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականը:

Օգոստոսի 25-ին հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայից» հեռանալու իր որոշման մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը:

Նշվում էր, որ Լիոնել Մեսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից» Խոսեպ Մարիա Բարտոմեուի վարած քաղաքականության պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում