13:10 26 օգոստոսի, 2020Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները փողոցային պայքար են սկսել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի դեմ:
La Senyara-ի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո Բարսելոնայի բնակիչները դուրս են եկել փողոց, հավաքվել են «Կամպ Նոու» ստադիոնի շրջակայքում և պահանջել են ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հրաժարականը:
Օգոստոսի 25-ին հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայից» հեռանալու իր որոշման մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը:
Նշվում էր, որ Լիոնել Մեսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից» Խոսեպ Մարիա Բարտոմեուի վարած քաղաքականության պատճառով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.