21:05  ,  25 օգոստոսի, 2020

Նիկոլաս Մարաշլյան. Ուրախ եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու համար

Ուրուգվայը ներկայացնող «Պենյարոլի» 19-ամյա հայաստանցի ֆուտբոլիստ Նիկոլաս Մարաշլյանը հայտարարել է Հայաստանի պատանեկան հավաքականի հրավերն ընդունելու մասին:

«Երբ ամեն ինչ ավելի հստակ դարձավ, միանգամից ընդունեցի Հայաստանի հավաքականի հրավերը:

Շատ ուրախ եմ հավաքականից հրավեր ստանալու համար: Դա մեծ պատիվ է իմ ընտանիքի մորական կողմի համար:

Հոկտեմբերին մենք կմասնակցենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին»,- Մարաշլյանի խոսքը փոխանցում է ovaciondigital.com.uy-ը:

Նշենք, որ Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը «Լոս Անջելես Գելաքսիի» 22-ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի կրտսեր եղբայրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով