Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
Sky Sports-ի տեղեկություններով՝ բրազիլացի պաշտպանը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել լոնդոնյան ակումբի հետ:
35-ամյա Տիագո Սիլվայի պայմանագրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ: Այժմ բրազիլացի պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում է:
Տիագո Սիլվան ՊՍԺ էր տեղափոխվել 2012 թվականին «Միլանից»: Ֆրանսիական ակումբի կազմում Սիլվան անցկացրել է 204 հանդիպում, խփել 9 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:01 , 26 հոկտեմբերի
01:39 , 26 հոկտեմբերի
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի
22:36 , 25 հոկտեմբերի
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի