12:51 24 օգոստոսի, 2020Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»:
Sky Sports-ի տեղեկություններով՝ բրազիլացի պաշտպանը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել լոնդոնյան ակումբի հետ:
35-ամյա Տիագո Սիլվայի պայմանագրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ: Այժմ բրազիլացի պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում է:
Տիագո Սիլվան ՊՍԺ էր տեղափոխվել 2012 թվականին «Միլանից»: Ֆրանսիական ակումբի կազմում Սիլվան անցկացրել է 204 հանդիպում, խփել 9 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.