19:27  ,  16 օգոստոսի, 2020

«Նոան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Նոան» տանը մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը երկուական գոլ խփեցին՝ 2։2։

«Շիրակն» ու «Նոան» 1-ական միավոր երկրորդ եւ երրորդ տեղերում են։ Առաջատարը Պրեմիեր լիգայի նորեկ Չարենցավանի «Վանն» է, որն առաջին տուրում 2։1 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապանին»։

Օգոստոսի 16-ին «Արարատը» կընդունի «Փյունիկին» (մեկնարկը՝ 19:30):

Օգոստոսի 17-ին Երևանում «Ուրարտուն» կընդունի Վանձորի «Լոռիին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Նոա» - «Շիրակ»՝ 2։2

Դան Սպատարու, 14, Վլադիմիր Ազարով, 71, 11մ - Արման Ասլանյան, 41, 11մ, Արտյոմ Միքայելյան, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում