23:47  ,  15 օգոստոսի, 2020

ՉԼ․ «Լիոնը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» (առաջին խաղակես, տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին խաղում մրցում են Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու «Լիոնը»։ Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է ֆրանսիական թիմը։

Կոտդիվուարցի հարձակվող Մաքսվել Կորնեն 24-րդ րոպեին բացեց Լիսաբոնում անցկացվող հանդիպման հաշիվը։

Ընդմիջում է։

«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ, որը 8։2 հաշվով պարտության էր մատնել «Բարսելոնային»։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղակես

«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն»՝ 0։1 (տեսանյութ)

Մաքսվել Կորնե, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում