20:52  ,  15 օգոստոսի, 2020

«Տամբովը» պարտվեց ԲԿՄԱ-ին, Կարապետյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Տամբովը» հյուրընկալվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի 32-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն առաջին գոլը խփեց «Տամբովում»։ Նա մեկնարկային կազմում էր եւ աչքի ընկավ 42-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը (1։1)։

Երկրորդ խաղակեսում բանակայինները կարողացան խփել հաղթական գոլ։

Ալեքսանդր Կարապետյանը 76-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Հայ ֆուտբոլիստն այս ամռանն է «Սոչիից» տեղափոխվել «Տամբով»։

ԲԿՄԱ-ն 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Տամբովը» երկու պարտությունից հետո վերջինն է։

Ռուսաստանի առաջնություն, երկրորդ տուր

ԲԿՄԱ - «Տամբով»՝ 2։1

Կոնստանտին Կուչաեւ, 29, Իլյա Շկուրին, 55 - Ալեքսանդր Կարապետյան, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում