23:51  +04,  10 օգոստոսի, 2020

«Ինտեր» - «Բայեր», «Մանչեսթեր Յունայթեդ» - «Կոպենհագեն»՝ առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչը։ Գերմանիայում անցկացվող փլեյ-օֆֆի եզրափակիչ փուլում (քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ) զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում։

Միլանի «Ինտերը» Դյուսելդորֆում խաղում է Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Իտալացի Անտոնի Կոնտեի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։1 հաշվով։ Իտալական թիմի կազմում աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ «Բայերից» հաշվի տարբերությունը կրճատեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

Քյոլնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում է դանիական «Կոպենհագենի» հետ։ Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղակես

«Ինտեր» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2։1 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 15, Ռոմելու Լուկակու, 21 - Կայ Հավերց, 24

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0։0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ