11:50  ,  8 օգոստոսի, 2020

Զիդան. Պետք չէ մեղադրել Վարանին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության համար չի մեղադրել թիմի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին, որի թույլ տված սխալների պատճառով մանչեսթերյան ակումբը 2 գոլ խփեց:

«Պետք չէ մեղադրել Վարանին: Մենք հպարտ ենք այն արդյունքով, որը գրանցել ենք այս մրցաշրջանում: Պետք է պարզապես բարձր պահենք գլուխներս և առաջ շարժվենք:

Իհարկե, արդարացումներ չպետք է փնտրել պարտության համար: Մենք պարտվել ենք և դուրս ենք մնացել մրցաշարից: Պետք է պատրաստվենք հաջորդ մրցաշրջանին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ Ռաֆայել Վարանն իր վրա էր վերցրել Արքայական ակումբի պարտության պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից» 1:2 հաշվով և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում