17:42  +04,  7 օգոստոսի, 2020

37-ամյա Ռոբին վան Պերսին սկսել է մարզչական կարիերա

Հոլանդական «Ֆեյենորդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին վերադարձել է հարազատ ակումբ՝ ընդգրկվելով մարզչական շտաբում։ Սա Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացողի մարզչական կարիերայի սկիզբն է։ 37-ամյա մասնագետը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի շտաբում պատասխանատու կլինի հարձակվողների հետ աշխատանքի համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վան Պերսին «Ֆեյենորդի» սան է։ Ակումբի կազմում հանդես է եկել 2001-2004-ին եւ 2018-2019-ին՝ ավարտելով խաղացողի կարիերան։

Ակումբային կարիերայի ընթացքում Վան Պերսին հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում» (2004-2012), «Մանչեսթեր Յունայթեդում» (2012-2015), թուրքական «Ֆեներբահչեում»  (2015-2018)։

Հոլանդիայի հավաքականի հետ Վան Պերսին դարձել է աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ