12:07  ,  7 օգոստոսի, 2020

Արթուր Սարկիսովը հեռացավ «Ենիսեյից»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը չի շարունակի մրցելույթները ռուսական «Ենիսեյում», տեղեկացնում է mk.ru-ն:

Նշվում է, որ 33-ամյա հարձակվողն ակումբից հեռանում է սեփական ցանկությամբ:

Արթուր Սարկիսովը «Ենիսեյում» հանդես է գալիս 2016 թվականից: Ակումբի կազմում հայ հարձակվողը մասնակցել է շուրջ 100 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում