00:54  +04,  6 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկան քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց ավստրիական «ԼԱՍԿ Լինցի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի եւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի գոլերի շնորհիվ։

Առաջին խաղում մանչեսթերյան թիմը հաղթել էր 5։0 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի դանիական «Կոպենհագենը», որը պայքարից դուրս է թողել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»։

«Ինտերը» չեզոք խաղադաշտում՝ Գերմանիայի Գիլզենկիրխեն քաղաքում, անցկացրեց 1/8 եզրափակիչի նոր ձեւաչափով (մեկ խաղ) դիմակայությունը իսպանական «Խետաֆեի» հետ։ Միլանյան թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում 33-րդ րոպեին հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Վերջնամասում աչքի ընկավ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը։

«Ինտերը» քառորդ եզրափակիչում կխաղա «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բայեր» (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Ինտեր» (Իտալիա) - «Խետաֆե» (Իսպանիա)` 2:0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 33, Կրիստիան Էրիկսեն, 83

Չիրացրած 11մ՝ Խորխե Մոլինա («Խետաֆե»), 75

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «ԼԱՍԿ Լինց» (Ավստրիա)` 2։1 (առաջին խաղ՝ 5։0), (տեսանյութ)

Ջեսի Լինգարդ, 57, Անտոնի Մարտիալ, 88 - Ֆիլիպ Վիզինգեր, 55

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ