14:42  ,  31 հուլիսի, 2020

Բենզեմա. «Ռեալը» ցանկանում է հաղթել «Մանչեսթեր Սիթիին» և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ Արքայական ակումբը մտադիր է ընթացիկ մրցաշրջանում հաղթել նաև Չեմպիոնների լիգայում:

««Ռեալը» լավ մարզավիճակում է գտնվում: Մենք այժմ պատրաստվում ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին: Ցանկանում ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին» և նվաճել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Բենզեմայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության առաջին խաղումը մանչեսթերյան ակումբը հյուրընկալվելիս հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում