15:40  ,  28 հուլիսի, 2020

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Միլիկի հետ

Իտալական «Նապոլիի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:

Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսն» արդեն համաձայնության է եկել 26-ամյա Միլիկի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:

Արկադիուշ Միլիկի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»:

Ավելի վաղ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել էր, որ Միլիկը ցանկանում է հեռանալ թիմից, իսկ «Նապոլին» դեմ չի կանգնի ֆուտբոլիստի ցանկությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English