17:14  ,  13 սեպտեմբերի, 2012

Ռոբերտ Արզումանյանը պաշտոնապես դարձավ «ՍԿԱ-Էներգիայի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ հարձակվող Իսա Էլիակվուն դարձել են «ՍԿԱ-Էներգիայի» ֆուտբոլիստ, հայտնել է Խաբարովսկը ներկայացնող ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ֆելդմանը:

«Արզումանյանն արդեն աշխատանքի թույլտվություն է ստացել եւ հնարավոր է՝ նշի իր նորամուտը «Ռոտորի» դեմ խաղում: Մեր ներկայիս թիմը մենք սկսել ենք կառուցել դեռեւս ապրիլին, երբ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ինձ ներկայացրեց այն խաղացողների ցուցակը, որոնց նա կցանկանար տեսնել թիմում: Ես միանգամից սկսեցի աշխատանքը: Գրիգորյանի ներկայացրած 12 ֆուտբոլիստներից 11-ը հիմա հանդիսանում են մեր ակումբի ֆուտբոլիստ»,- Ֆեդլմանի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում