17:14 13 սեպտեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ հարձակվող Իսա Էլիակվուն դարձել են «ՍԿԱ-Էներգիայի» ֆուտբոլիստ, հայտնել է Խաբարովսկը ներկայացնող ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ֆելդմանը:
«Արզումանյանն արդեն աշխատանքի թույլտվություն է ստացել եւ հնարավոր է՝ նշի իր նորամուտը «Ռոտորի» դեմ խաղում: Մեր ներկայիս թիմը մենք սկսել ենք կառուցել դեռեւս ապրիլին, երբ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ինձ ներկայացրեց այն խաղացողների ցուցակը, որոնց նա կցանկանար տեսնել թիմում: Ես միանգամից սկսեցի աշխատանքը: Գրիգորյանի ներկայացրած 12 ֆուտբոլիստներից 11-ը հիմա հանդիսանում են մեր ակումբի ֆուտբոլիստ»,- Ֆեդլմանի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.