13:29  ,  25 հուլիսի, 2020

Օլիմպիական չեմպիոն, մարզական մեկնաբան Ալեքսանդր Իվանիցկին խեղդվել է գետում

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, մարզական լրագրող, 82-ամյա ռուսաստանցի Ալեքսանդր Իվանիցկին մահացել է Մոսկվայի մարզի Ռուզա քաղաքի մոտ հոսող Վեյնա գետում խեղդվելու հետեւանքով, tass.ru-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

Իվանիցկին կորել էր երեք օր առաջ, տարվում էին որոնողական գործողություններ։ Հուլիսի 22-ին նա գնացել էր անտառ՝ սունկ հավաքելու։

Իվանիցկին 1964թ․ Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի քառակի չեմպիոն։ Մարզական կարիերան ավարտելուց հետո եղել է մարզական լրագրող եւ մեկնաբան, ԽՍՀՄ Պետական հեռուստառադիոյի մարզական ծրագրերի գլխավոր խմբագիր։ 1980թ․ Մոսկվայի Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունները մեկնաբանել է Իվանիցկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում