17:46  ,  20 հուլիսի, 2020

Դանա Ուայթը նշել է՝ որտեղ տեղի կունենա Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը

UFC նախագահ Դանա Ուայթը խոսել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի առաջիկա մենամարտի մասին:

«Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի, իսկ մենամարտը տեղի կունենա Աբու Դաբիում»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի և Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում