01:09  ,  16 հուլիսի, 2020

«Արսենալի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց Լոնդոնի «Արսենալին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 20-րդ րոպեին աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Առաջին խաղակեսում «Արսենալը» ֆրանսիացի հարձակվող Ալեքսարդ Լյակազետի եւ անգլիացի հարձակբող Ռեյս Նելսոնի գոլերի շնորհիվ հասավ կամային հաղթանակի՝ 2։1։

«Արսենալը» 53 միավորով 9-ն է։ «Լիվերպուլը» վաստակել է 93 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազետ, 32, Ռեյս Նելսոն, 44 - Սադիո Մանե, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով