10:14  ,  13 հուլիսի, 2020

Այս տարի ոչ ոք ավելի շատ գոլ չի խփում, քան մեր ավագը. Պորտուգալիայի հավաքական մամուլի ծառայության անդրադարձը

Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունն անդրադարձել է թիմի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթներին:

«CR2020. Այս տարի Եվրոպայի առաջատար առաջնություններում ոչ ոք ավելի շատ գոլ չի խփում, քան մեր ավագը՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

14 խաղ, 18 գոլ»,- ասված է Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայության հրապարակման մեջ:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում 35-ամյա Ռոնալդուն մասնակցել է 40 հանդիպման, խփել 32 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում