Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Միլանի «Ինտերն» ուժերը չափեց «Վերոնայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:
Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Վերոնայի» սերբ կիսապաշտպան Դարկո Լազովիչը: 49-րդ րոպեին «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան խփեց պատասխան գոլը, իսկ 55-րդ րոպեին «Վերոնայի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն դարձավ ինքնագոլի հեղինակ: 86-րդ րոպեին «Վերոնայի» պորտուգալացի կիսապաշտպան Միգել Վելոզուն խփեց իր թիմի երկրորդ գոլը:
31-րդ տուրից հետո «Ինտերը» 65 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Վերոնան» ունի 43 միավոր և 9-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Վերոնա» - «Ինտեր»՝ 2:2
Դարկո Լազովիչ, 2, Միգել Վելոզու, 86 - Անտոնիո Կանդրևա, 49, Ֆեդերիկո Դիմարկո, 55 (ինքնագոլ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում