14:51  +04,  9 հուլիսի, 2020

Ֆոնսեկա․ Գոհ եմ հաղթանակից, բայց կարող էինք 3-4 գոլ խփել

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Պարմայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում։

«Կարեւոր էր հաղթել այս խաղում։ Ես գոհ եմ հաղթանակից, սակայն հաշվից դժգոհ եմ, քանի որ կարող էինք 3-4 գոլ խփել։ Այդ դեպքում, մինչեւ վերջին վայրկյանը լարվածության մեջ չէինք լինի։

Գոհ եմ տղաների արձագանքից բաց թողած գոլին։ Դիավարան ավելի շատ միացավ պաշտպանության եւ հարձակողական գործողությունների հնարավորություն տվեց Վերետուին, որը ավելի շատ ազատություն ստացավ եւ գոլ խփեց։ Նա գերազանց մարզավիճակում է։

Պետք է մեծ հավակնություններով ավարտին հասցնել մրցաշրջանը։ Այս հաղթանակն անօգուտ կլինի, եթե պարտվենք հաջորդ խաղում»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Հիշեցնենք, որ «Պարմայի» դեմ խաղում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ռոման» 51 միավորով 5-րդն է եւ գոլերի տարբերությամբ է գերազանցում նույնքան միավոր ունեցող «Նապոլիին»։ 

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» հուլիսի 11-ին կհյուրընկալվի «Բրեշիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ