13:15  ,  8 հուլիսի, 2020

Իբրահիմովիչ. Ես նախագահ եմ, ֆուտբոլիստ և մարզիչ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք և կարևոր հաղթանակ տարանք: Եթե ես այստեղ լինեի մրցաշրջանի սկզբից, ապա վստահ եմ, որ մենք կդառնայինք Իտալիայի չեմպիոն:

Ես նախագահ եմ, ֆուտբոլիստ և մարզիչ, սակայն վարձատրվում եմ միայն որպես ֆուտբոլիստ: Գաղտնի չէ, որ ես 38 տարեկան եմ, սակայն ինձ բավականին լավ եմ զգում: Տեսնենք՝ կմնա՞մ «Միլանում», թե՞ կհեռանամ ակումբից: Համենայն դեպս, ինձ այստեղ շատ լավ եմ զգում»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Միլանը» հաղթանակ տարավ «Յուվենտուսի» նկատմամբ 4:2 հաշվով: Զլատան Իբրահիմովիչն այդ խաղում դարձավ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում