00:07  ,  6 հուլիսի, 2020

«Զենիթը»՝ Ռուսաստանի 6-ակի չեմպիոն

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ռուսական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարին» 4։2 հաշվով հաղթելու շնորհիվ պաշտպանեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ 

«Զենիթը» վաստակել է 62 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Լոկոմոտիվն» ունի 49 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։

Պետերբուրգյան ակումբը 6-րդ անգամ եւ երկրորդ տարին անընդմեջ դառնում է լավագույնը։

«Զենիթը» չեմպիոնական տիտղոսների քանակով հավասարվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Ռեկորդակիրը «Սպարտակն» է՝ 10 տիտղոս։ «Զենիթը» 1984-ին դարձել է նաեւ ԽՍՀՄ չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում