00:07 6 հուլիսի, 2020Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ռուսական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարին» 4։2 հաշվով հաղթելու շնորհիվ պաշտպանեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։
«Զենիթը» վաստակել է 62 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Լոկոմոտիվն» ունի 49 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։
Պետերբուրգյան ակումբը 6-րդ անգամ եւ երկրորդ տարին անընդմեջ դառնում է լավագույնը։
«Զենիթը» չեմպիոնական տիտղոսների քանակով հավասարվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Ռեկորդակիրը «Սպարտակն» է՝ 10 տիտղոս։ «Զենիթը» 1984-ին դարձել է նաեւ ԽՍՀՄ չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.