01:37  +04,  5 հուլիսի, 2020

Իբրահիմովիչի գոլը նպաստեց «Միլանի» հաղթանակին «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Հռոմի «Լացիոն» ընդունեց «Միլանին» եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

23-րդ րոպեին հաշիվը բացեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն, 34-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ 59-րդ րոպեին խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը հաշիվը դարձրեց 3։0։ Իբրահիմովիչը նաեւ գոլային փոխանցում կատարեց։

«Միլանը» 46 միավորով 6-րդն է, երկրորդ տեղում ընթացող «Լացիոն» ունի 68 միավոր եւ արդեն 7 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից»։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լացիո» - «Միլան»՝ 0։3 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 23, Զլատան Իբրահիմովիչ, 34, 11մ, Անտե Ռեբիչ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս