17:17  +04,  3 հուլիսի, 2020

«Փյունիկի» պաշտպանը հեռացել է թիմից

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Անտոն Բելովը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկը» որոշել է չերկարաձգել Բելովի պայմանագրի ժամկետը, որը լրացել էր հունիսի 30-ին:

24-ամյա ռուս ֆուտբոլիստը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ «Փյունիկի» կազմում Բելովն անցկացրել է 9 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Անտոն Բելովին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս