73' | #TorinoLazio 1-2
— S.S.Lazio (@OfficialSSLazio) June 30, 2020
IL RADDOPPIOOOOOOOOO!!!!!!! #PAROLO!!!!!!!
DESTRO CHE S'INSACCA GRAZIE ANCHE A UNA DEVIAZIONE!!!!!!!#CMonEagles pic.twitter.com/xtsF9Lo4Pf
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Հռոմի «Լացիոն» Թուրինում մրցեց «Տորինոյի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Արդեն 5-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում հարձակվող Չիրո Իմոբիլեի եւ կիսապաշտպան Մարկո Պարոլոյի գոլերի շնորհիվ հասավ առավելության։
«Լացիոն» 68 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից», որը 29-րդ տուրի խաղում հունիսի 30-ին կհյուրընկալվի «Ջենոային»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ «Տորինոն» 14-րդն է՝ 31 միավոր։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Տորինո» - «Լացիո»՝ 1։2 (տեսանյութ)
Անդրեա Բելոտի, 5, 11մ - Չիրո Իմոբիլե, 48, Մարկո Պարոլո, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում