17:58  +04,  28 հունիսի, 2020

«Արսենալը» պայքարից դուրս թողեց «Շեֆիլդին» եւ կիսաեզրափակիչում է

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում գոլերը խփեցին կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն ու իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը։

Հունիսի 27-ին կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Մանչեսթեր Յունայթեդը», որը լրացուցիչ ժամանակում պայքարից դուրս էր թողել «Նորվիչ Սիթիին»՝ 2։1։

Մյուս երկու ուղեգրերը կվիճարկեն «Լեսթեր Սիթին» ու «Չելսին» եւ «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

Դեւիդ Մաքգոլդրիկ, 87 - Նիկոլյա Պեպե, 25, 11մ, Դանիել Սեբալյոս, 90+1

«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով