17:58 28 հունիսի, 2020Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի խաղում հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Հյուրերի կազմում գոլերը խփեցին կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն ու իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը։
Հունիսի 27-ին կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Մանչեսթեր Յունայթեդը», որը լրացուցիչ ժամանակում պայքարից դուրս էր թողել «Նորվիչ Սիթիին»՝ 2։1։
Մյուս երկու ուղեգրերը կվիճարկեն «Լեսթեր Սիթին» ու «Չելսին» եւ «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)
Դեւիդ Մաքգոլդրիկ, 87 - Նիկոլյա Պեպե, 25, 11մ, Դանիել Սեբալյոս, 90+1
«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.