23:10  ,  27 հունիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակիչում է

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումն անցկացրին «Նորվիչ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որը հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակում։ Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասավ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը։ Աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն։

«Նորվիչ Սիթին» պատասխանեց անգլիացի կիսապաշտպան Թոդ Քանթվելի գոլով։

Լրացուցիչ ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը խփեց անգլիացի Հարի Մագուայրը։

Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1, լրացուցիչ ժամանակ՝ 0։1), (տեսանյութ)

Թոդ Քանթվել, 75 - Օդիոն Իգալո, 51, Հարի Մագուայր, 118

Հեռացում՝ Թիմ Քլոզե («Նորվիչ Սիթի»), 89

Հունիսի 28

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 16։00-ին (Երեւանի ժամանակ)

«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 19։00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում