23:10 27 հունիսի, 2020Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումն անցկացրին «Նորվիչ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որը հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակում։ Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջինը հաջողության հասավ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը։ Աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն։
«Նորվիչ Սիթին» պատասխանեց անգլիացի կիսապաշտպան Թոդ Քանթվելի գոլով։
Լրացուցիչ ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը խփեց անգլիացի Հարի Մագուայրը։
Անգլիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ
«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 1։1, լրացուցիչ ժամանակ՝ 0։1), (տեսանյութ)
Թոդ Քանթվել, 75 - Օդիոն Իգալո, 51, Հարի Մագուայր, 118
Հեռացում՝ Թիմ Քլոզե («Նորվիչ Սիթի»), 89
Հունիսի 28
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 16։00-ին (Երեւանի ժամանակ)
«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 19։00
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21։30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.