21:34  ,  23 հունիսի, 2020

Պեդրոն մրցաշրջանը կավարտի «Չելսիում» եւ կտեղափոխվի «Ռոմա»

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն մրցաշրջանը կավարտի անգլիական ակումբում, հաղորդում է Calciomercato-ն: Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային», որի հետ առաջին խաղում տանը պարտվել է 0:3 հաշվով:

Օգոստոսին Պեդրոն երկու տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ: Կողմերն արդեն համաձայնության են հասել պայմանագրի վերաբերյալ: Սպասվում է, որ Պեդրոյի աշխատավարձը «Ռոմայում» կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն «Չելսիի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Պեդրոն 2015-ին է «Բարսելոնայից» 27 միլիոն եվրոյով տեղափոխվել «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում