14:19  ,  20 հունիսի, 2020

Բունդեսլիգայի լավագույն նորեկը

Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է 2019/20 մրցաշրջանի լավագույն նորեկի անունը:

Քվեարկության արդյունքում առավել թվով ձայներ ստացել է Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Դևիսը «Բավարիայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում