19:11  ,  19 հունիսի, 2020

«Աթլետիկոն» հրաժարվել է 150 միլիոն եվրոյով վաճառել Ժոաու Ֆելիշին

Մադրիդի «Աթլետիկոն» հրաժարվել է 150 միլիոն եվրոյով վաճառել 20-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերը, հաղորդում է Goal.com-ը։ Առաջարկը եղել է Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբից։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում Ֆելիշին համարում են առաջիկա տարիների համար առանցքային դերակատարներից եւ չեն ցանկանում զրկվել նրանից։

Ֆելիշը 2019թ․ ամռանն է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել «Աթլետիկո» 126 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում նա իսպանական թիմի հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում