01:54  +04,  18 հունիսի, 2020

Ֆելիշի դուբլը նպաստեց «Աթլետիկոյի» հաղթանակին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Օսասունային» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի դուբլը եւ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեի, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի եւ բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի գոլերը։

«Աթլետիկոն» 49 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից»։ «Օսասունան» 11-րդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Օսասունա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0։5 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 27, 56, Մարկոս Լիորենտե, 79, Ալվարո Մորատա, 84, Յանիկ Կարասկո, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ