01:09  ,  18 հունիսի, 2020

«Նապոլին» հաղթեց «Յուվենտուսին» եւ 6-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը (ֆոտո)

«Նապոլին» 6-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի գավաթը՝ հաղթելով Թուրինի «Յուվենտուսին»։

Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում առանց հանդիսականների տեղի ունեցած եզրափակիչում նեապոլյան թիմն առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում՝ 4։2։ 

«Յուվենտուսից» առաջինը մոտեցավ Պաուլո Դիբալան, որի հարվածից հետո սեյվ կատարեց դարպասապահ Ալեքս Մերետը։

«Նապոլիից» Լորենցո Ինսինյեն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, իսկ «Յուվենտուսի» երկրորդ հարվածը ձախողեց Դանիլոն։

«Նապոլիից» Մատեո Պոլիտանոն, Նիկոլա Մաքսիմովիչը եւ Արկադիուշ Միլիկը եւս գրավեցին մրցակցի դարպասը։

«Յուվենտուսից» Լեոնարդո Բոնուչին  ու Աարոն Ռեմսին վտահ իրացրին հարվածները։

Հիմնական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 0։0 (11մ՝ 4։2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով