13:16  ,  17 հունիսի, 2020

Exclusive. ՄԼՍ-ից արգենտինացի փլեյմեյքերը կհրավիրվի Հայաստանի հավաքական (ֆոտո, տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարունակում է ուղիներ փնտրել ազգային թիմն ուժեղացնելու համար:

NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ իսպանացի մասնագետի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը:



Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող Columbus Crew ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում:

Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին արժեցել է 7 միլիոն դոլար, ինչը տրանսֆերային ռեկորդ է համարվում Columbus Crew-ի համար:

Լուկաս Սելարայանը կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, 2016 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», որի կազմում 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:

Վերոնշյալ ակումբների կազմում հայկական արմատներով արգենտինացի կիսապաշտպանն անցկացրել է ավելի քան 200 պաշտոնական հանդիպում, դարձել 34 գոլի ու 20 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով