22:17  ,  16 հունիսի, 2020

Օլիմպիական չեմպիոնուհի Յուլյա Լիպնիցկայան մայր կդառնա

Ռուսաստանցի գեղասահորդուհի, 2014թ․ օլիմպիական չեմպիոնուհի, կարիերան ավարտած Յուլյա Լիպնիցկայան հաստատել է, որ հղի է։ Երեխայի հայրը 22-ամյա մարզուհու զուգընկեր, ռուսաստանցի նախկին գեղասահորդ, 23-ամյա Վլադիսլավ Տարասենկոն է։

«Վլադի հետ այս լուրը պետք է հայտնեինք հեռուստաալիքներից մեկի եթերում, սակայն եղել է արտահոսք։ Շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների եւ բարի խոսքերի համար»,- Լիպնիցկայայի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Լիպնիցկայան Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել թիմային պայքարում, 2014թ․ Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print