22:17 16 հունիսի, 2020Ռուսաստանցի գեղասահորդուհի, 2014թ․ օլիմպիական չեմպիոնուհի, կարիերան ավարտած Յուլյա Լիպնիցկայան հաստատել է, որ հղի է։ Երեխայի հայրը 22-ամյա մարզուհու զուգընկեր, ռուսաստանցի նախկին գեղասահորդ, 23-ամյա Վլադիսլավ Տարասենկոն է։
«Վլադի հետ այս լուրը պետք է հայտնեինք հեռուստաալիքներից մեկի եթերում, սակայն եղել է արտահոսք։ Շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների եւ բարի խոսքերի համար»,- Լիպնիցկայայի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Լիպնիցկայան Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել թիմային պայքարում, 2014թ․ Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի փոխչեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.