11:45  ,  15 հունիսի, 2020

Լենո. «Արսենալը» կարող է զարմացնել «Մանչեսթեր Սիթիին»

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն խոսել է Պրեմյեր լիգայի առաջիկա տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Վստահ եմ, որ «Արսենալը» կարող է զարմացնել «Մանչեսթեր Սիթիին»: Երկարատև դադարից հետո մենք կարող ենք հրաշալի կերպով վերսկսել մրցաշրջանը:

Միկել Արտետան շատ լավ ծանոթ է «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճին և գիտի՝ ինչպես հաղթել այդ թիմին»,- Լենոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին Երևանի ժամանակով 23:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով